Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խաղաղության հասնելու Ալիևի բանաձևը՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով

Խաղաղության հասնելու Ալիևի բանաձևը՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով
23.04.2025 | 11:03

Իրենց երկրի դիվանագիտական ակադեմիայում Ալիևը հնարավորինս մատչելի հրապարակավ ներկայացրեց խաղաղության հասնելու իր բանաձևը՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով.

«Հրադադարը երբեք չի կանգնեցնում պատերազմը, հրադադարը չբացառեց պատերազմը նաև մեր դեպքում, դա ընդամենը ուժերը վերադասավորելու ժամանակավոր հնարավորություն է տալիս: Միշտ էլ կկրակեն դիպուկահարները, թնդանոթները և այլն: Խաղաղությանը չեն նպաստում նաև միջազգային դիտորդները, մասնավորապես մենք նրանց ներկայությանը երբեք չենք համաձայնվել, քանի որ դա կնշանակեր Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներով սահմանների օրինականացում: Ներկայումս ՈՒկրաինան երբեք տարածքային կորուստների հաշվին կամավոր չի համաձայնվի կնքել խաղաղության պայմանագիր, իսկ Ռուսաստանը, անկախ նրանից, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը այդ տարածքների պատկանելության մասին, երբեք չի զիջի և միանշանակ կփորձի դրանք պահել: Ինքս այդ տարածքները համարել և համարում եմ ուկրաինական, գտնում եմ, որ խաթարվել է ՈՒկրաինայի ինքնիշխանությունը, սակայն իրական աշխարհում պատերազմը դադարում է միայն այն դեպքում, երբ կողմերից մեկն ստորագրում է անվերապահ և վերջնական կապիտուլյացիա, ինչպես և եղավ մեր պարագայում, խաղաղության այլ տարբերակ չկա»:

Հ.Գ.

Կարծում եմ, կարիք չկա բացատրել, թե ինչ է նշանակում կապիտուլյացիայի արդյունքում ձեռք բերված խաղաղությունը, այդ մասին լռում է նաև վերը նշված բռնապետը:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ